14:00 ՀԱՅՆԿԵՍ." ԻՄ ՍԱՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԷԻՆ ԻՐԵՆՑ ՎՐԱ" | |
Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ Բորուսիա Մ - Բավարիա (0:0 11մ 2:4) հանդիպումից հետո իր թիմի խաղի վերաբերյալ գոհունակություն է հայտնել Բավարիայի մարզիչ Յուպ Հայնկեսը: "Երկու թիմերն էլ հիանալի ֆուտբոլ ցուցադրեցին: Մյունխենգլադբախցիները աչքի ընկան բարձր խաղային կարգախահությամբ և մեզ ոչինիչ չէր մնում քան հարձակվել: Այդ է պատճառը, որ մրցակցիը ողջ խաղի ընթացքում ընդամենը երեք գոլային պահ ունեցավ: Մենք մեծ առավելություն ունեինք, սակայն գնդակը ոչ մի կերպ չէր հայտնվում Բորուսիայի դարպասը: Ցանկանում եմ առաջին հերթին նշել հատկապես Մանուել Նոյերի ցուցադրած խաղը: Նա խաղի ընթացքում մի քանի հիանալի սեյվեր կատարեց և հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ իր անձնուրաց խաղով հաղթանակ բերեց թիմին: Բոլոր իմ սաները վստահ էին իրենց վրա և ինձ դժվարություն չէր ընտրել նրանց , ովքեր կրացնեին 11 մետրանոցները",ասել է Հայնկեսը: Խաղի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնել նաև ֆուտբոլիստները: "Սա լավ արդյունք է մեզ համար: Պետք է նշել, որ Նոյերը հիանալի աշխատանք կատարեց: Առայժմ չենք տոնելու հաջողությունը, քանի որ առջևում դեռ շատ կարևոր հանդիպումներ կան»,- ասել է Ռիբերին "Իհարկե կցանկանայի, որ գործը չհասներ 11 մետրանոցների: Սակայն մենք կարող ենք ուրախանալ այն կապակցությամբ, որ մեր ֆուտբոլիստները լավ են իրացնում 11 մետրանոցները: Բոլորս էլ շատ էինք ցանկանում դուրս գալ եզրափակիչ և մենք կարողացանք հասնել մեր նպատակին",նշել է Նոյերը | |
|
Մեկնաբանություններ: 0 | |