16:00 ՀԱՅՆԿԵՍԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱԲՐԱՄՈՎԻՉԻՆ | |
Մյունխենի Բավարիայի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ Չելսիի սեփականատեր Ռոման Աբրամովիչին խորհուրդ է տվել չխառնվել թիմի ներքին գործերին: " Աբրամովիչը սխալ քաղաքականություն է վարում: Եթե նա ցանկանում է լուրջ հաջողությունների հասնել Եվրոպայում, նա չպետք է խառնվի թիմի մարզիչի եւ ֆուտբոլիստների գործերին: Ակումբի գլխավոր մարզիչը չպետք է տակտիկան բացատրի թիմի սեփականատիրոջը: Ես երբեք նման բան չեմ արել: Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր աշխատանքով: Նման ձեւով հնարավոր չէ լուրջ հաջողությունների հասնել: Ես խորհուրդ եմ տալիս Աբրամովիչին զբաղվել իր աշխատանքով եւ չխանգարել թիմի մարզիչին ",- նշում է Հայնկեսը: Կցորդներ: Նկարներ 1 | |
|
Մեկնաբանություններ: 0 | |