17:14 ՀԱՅՆԿԵՍԸ ԴԺԳՈՀ Է ՄՆԱՑԵԼ ԶԱՄՄԵՐԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ | |
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը բավականին կտրուկ է արտահայտնվել թիմի մարզական տնօրեն Մատիաս Զամերի հասցեին, ով քննադատել էր ֆուտբոլիստների գործողությունները «Վերդերի» հետ խաղում: «Ես համաձայն չեմ Զամերի խոսքերի հետ և արդեն ասել եմ նրան այդ մասին: Կարևոր է, որպեսզի քննադատությունը կառուցողական և նպատակային լինի: Կարծում եմ՝ Զամերի քննադատությունն ավելորդ էր: Բացի այդ, այդպիսի խոսակցությունները պետք է տեղի ունենան թիմի ներսում», – Հայնկեսի խոսքերը մեջբերում է Sport1-ը: Հիշեցնենք, որ Զամերը քննադատել էր թիմի աստղերի խաղը: Անձամբ մարզական տնօրենը կարծում է, որ ֆուտբոլիստներին քննադատելիս չի անցել չափը: Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |