11:42 ՀԱՅՆԿԵՍԸ ԳՈՀ Է ՄՆԱՑԵԼ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ | |
Մյունխենի Բավարիայի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Յուվենտուսի հետ առաջին հանդիպումը, հայտնում է "արմսպորտը": "Լավ էինք պատրաստվել այս հանդիպմանը: Այդ մասին վկայում էր նաև մեր մարտավարական պատկերը: Կարողացանք խաղից դուրս թողնել Պիրլոյին: Ընդհանուր առմամբ, «Բավարիան» վստահ և շատ ուժեղ խաղ կառուցեց, սակայն չպետք է կորցնենք պայքարելու ցանկությունը: Ուրախ ենք, որ կարողացանք իտալական թիմի հետ մրցավեճում մեր դարպասն անառիկ պահել: Եվ հատկանշական է, որ հենց այնպիսի թիմի հետ պայքարում, որը, հնարավոր է, դառնա Իտալիայի չեմպիոն ",- ասել է Հայնկեսը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |