02:11 ՀԱՅՆԿԵՍԸ ՀԱՂԹԵԼ Է ՉԼ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐ ԹԻՄԵՐՈՎ | |
Չեմպիոնների լիգայի 2012/2013 մրցաշարի եզրափակիչում Մյունխենի «Բավարիայի» 2:1 հաշվով տարած հաղթանակը Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ գերմանացի մասնագետ Յուպ Հայնկեսի համար երկրորդն էր Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում: Առաջին անգամ 68-ամյա Հայնկեսի Չեմպիոնների լիգայի գավաթակիր դարձել էր 1996/1997 մրցաշրջանում՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Գերմանացի մասնագետը դարձավ Չեմպիոնների լիգայում 2 տարբեր ակումբների հետ հաղթած չորրորդ մարզիչը: Նախկինում նման ցուցանիշ գրացնել էին՝ Ժոզե Մոուրինյոն («Պորտու» եւ «Ինտեր»), Էրնստ Հապելը («Ֆեյենորդ» եւ «Համբուրգ») եւ Օմար Հիտցֆելդը («Բավարիա» եւ Դորտմունդի «Բորուսիա»), փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը: news.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |