20:31 ՀԱՅՆԿԵՍԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԱՐԶՉԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՄԻԼԱՆՈՒՄ | |
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսն ընթացիկ մրցաշրջանի վերջում կարող է գլխավորել իտալական «Միլանը»: Ավելի վաղ 67-ամյա Հայնկեսը հայտնել էր թոշակի անցնելու ցանկության մասին, սակայն հիմա կարող է մտափոխվել: Գերմանացի մասնագետը չի ցանկանում աշխատել հայրենիքում, իսկ «Միլանի» տարբերակը բավական գայթակղիչ է, գրում է La Gazzetta dello Sport-ը: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում Յուպ Հայնկեսին փոխարնելու է Խոսեպ Գվարդիոլան: news.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |