12:36 ՀԱՅՆԿԵՍԸ ՄՏԱԴԻՐ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԻՐ ՄԱՐԶՉԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՆ | |
Հայտնի է, որ այս մրցաշրջանից հետո Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի Խոսեպ Գվարդիոլան՝ փոխարինելով Յուպ Հայնկեսին։ Այսօր գերմանացի մասնագետը հայտարարել է, որ դեռ չի որոշել՝ հեռանում է մեծ ֆուտբոլից, թե ոչ։ «Երբ ես մտածում եմ Կոնրադ Ադենաուերի մասին, ով Գերմանիայի կանցլեր է դարձել 73 տարեկանում, և երբ տեսնում եմ, որ Հռոմի նոր պապը՝ Ֆրանցիսկոսն արդեն 76 տարեկան է, ապա մտածում եմ, որ 68 տարեկանում միանգամայն կարելի է մտածել աշխատանքի շարունակության մասին», – ասել է Հայնկեսը։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |