Բավարիայի մարզիչ Յուպ Հայնկեսը փոքր ինչ դժգոհել է իր սաներից, չնայած այն բանին, որ իր թիմը վստահորեն դուրս եկավ կիսաեզրափակիչ:
"Ֆուտբոլիստներին դժվար է կենտրոնանալ խաղի վրա երկրի առաջնությունում հաղթելուց 4 օր հետո։ Հանդիպման առաջին 20 րոպեներին դա մեծապես ազդեց խաղի վրա։ Մենք հաճախ անտեղի կորցնում էինք գնդակը, խաղացողներս պրոֆեսիոնալին ոչ հարիր հուզմունք էին ցույց տալիս , սխալներ էինք թույլ տալիս գրոհելիս։ Աստիճանաբար մեզ հաջողվեց խաղը վերցնել մեր հսկողության ներքո, իսկ երկրորդ խաղակեսում մենք զգալիորեն լավ էինք դիտվում։ Արդյունքում լիովին վաստակեցինք հաղթանակը: Կտեսնենք, արդյո՞ք Ռեալի ու Բարսելոնայի հետ միևնույն մակարդակում ենք",-ասել է Հայնկեսը։
|