16:38 ՀԱՅՆԿԵՍԸ ԿԱՐՈՂ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԼՅՈՎԻՆ | |
Չնայած նախօրեին՝ հունիսի 4-ին կայացած Յուպ Հայնկեսի հրաժեշտի ասուլիսին, Գերմանիայում հավատում են, որ 68-ամյա մասնագետը կարող է վերադառնալ մարզչական նստարանին: Իսկ ենթադրությունների առիթ կա, քանի որ Հայնկեսի՝ մարզչական աշխատանքից վերջնականապես հեռանալու հարցը դեռևս անպատասխան է մնում: «Անձամբ ես չեմ սիրում օգտագործել «վերջնական» բառը: Աշխատանքից հետո նաև կյանք կա, և ես ցանկանումեմ վայելել այն», - Հայնկեսի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը: Միաժամանակ, գերմանական «Bild»-ի փոխանցմամբ, գերմանացի անվանի մարզիչը նորից կարող է վերադառնալ իր աշխատանքին, բայց միայն՝ հանուն Գերմանիայի հավաքականի: Մեծ է հավանականությունը, որ Յոահիմ Լյովը 2014 աշխարհի առաջնությունից հետո դեպքերի ցանկացած զարգացման արդյունքում՝ կլքի իր պաշտոնը: Իսկ դրա գլխավոր հավակնորդներից մեկն այս պահին Հայնկեսն է: Մեկ տարվա ընթացքում «Բավարիայի» տիտղոսակիր մարզիչը կարող է լիովին հանգստանալ, իսկ հետո ստանձնել իր երազած պաշտոնը, առավել ևս, որ հավաքականի աշխատանքը ավելի քիչ ուժեր կպահանջի, քան «Բավարիան» գլխավորելը: Armsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |