15:03 Հայնկեսը շնորհավորական նամակ է հղել Ռիբերիին | |
«Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը շնորհավորական նամակ է ուղարկել մյունխենյան ակումբի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերրին` Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ: Նամակում մասնավորապես ասված է. «Դու լիովին արժանի էիր ճանաչվելու 2013թ. Եվրոպայի լավագուն ֆուտբոլիստ: Դու իրոք լավագույնն էիր: Ես անչափ ուրախ եմ քեզ համար, ինչպես ուրախ էի Շվայնշտայգեռի համար, երբ նա դարձավ Գերմանիայի տարվա ֆուտբոլիստը: Շնորհավորում եմ քեզ ի սրտե: Ինձ համար ամեն ինչ է տեսնել, որ իմ նախկին ֆուտբոլիստը արժանանում է այսպիսի մրցանակի, քանի որ նախորդ տարիներին մենք քայլեցինք միասին նույն ճանապարհով համարյա ամեն օր և հատուկ կապ ստեղծեցինք: Ես միշտ իմացել եմ, որ դու այնպիսի ֆուտբոլիստ ես, ով սիրված լինելու կարիք ունի այնտեղ, որտեղ խաղում է, ով մարզչի վստահության կարիքն ունի: Այս ժամանակահատվածում դու աճել ես և որպես հիանալի մարդ, և հատկապես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Իհարկե մենք որոշ թշնամություն ունեցանք միասին աշխատելու ժամանակ, «Չելսի»-ից կրած պարտությունից հետո ես ասացի քեզ, ինչպես նաև Ռոբենին, որ բոլորն էլ պետք է աշխատեն ըստ անցյալի, եթե ցանկանում են ինչ որ մեծ բանի հասնել: Ես ձեզ սպառնում էի պահեստայինների նստարանով: Դու ասացիր, որ դու թիմային խաղացող ես և կատարեցիր փոփոխությունները օրինակելի կերպով: Դու այնպիսի ֆուտբոլիստ ես, որի համար մնացածը գալիս են մարզադաշտ: Դու խաղում էիր փողոցներում, երբ դեռ փոքր էիր և պահպանել ես բակային ֆուտբոլի այդ մտածողությունը: Այդ երիտասարդությունը, այդ անկանխատեսելիությունը, այդ բնազդը, ֆուտբոլային ինտելեկտը ձևավորել են քո արթնացնող ոճը: Նախորդ մրցաշրջանում դու «Բավարիա» բերեցիր բոլոր այս հիասքանչ հատկանիշները ամենաարդյունավետ կերպով և այսպիսով ճանաչվեցիր Եվրոպայում մեծագույնը: Բունդեսլիգան պիտի հպարտանա դրանով, քանի որ առաջին անգամ, սկսած 1996 թվականիից, երբ Մաթիաս Զամմերը ստացավ այդ մրցանակը, Բունդեսլիգայի ներկայացուցիչը պարգևատրվում է այս մեծ պատվով» Թարգմանեց Նունե Ազատյանը | |
|
Մեկնաբանություններ: 0 | |