14:06 Հենրիխ Մխիթարյան. «Բավարիա»-ն մնում է «Բավարիա» | |
Հայաստանի Ազգաին հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր նախկին թիմի` Դոնեցկի «Շախտյոր»-ի` ՉԼ 1/8-րդ եզրափակչի` «Բավարիա»-դեմ խաղում ունեցած շանսերի մասին: Թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 17-ին Ուկրաինայում, իսկ պատասխան հանդիպումը` մարտի 11-ին Մյունխենում. «Նախևառաջ, յուրաքանչյուր խաղ սկսվում է 0-0 հաշվից: Վստահ եմ, որ Միրչա Լուչեսկուի սաները բոլոր շանսերն ունեն մյունխենցիներին հաղթելու համար: «Շախտյոր»-ը հիանալի թիմ է, հիանալի կատարողներով: Դրան էլ հավելած այն, որ «Բավարիա»-ն այս տարի այնքան էլ հաջող չի սկսել: Բայց ամեն դեպքում, «Բավարիա»-ն մնում է «Բավարիա»: Եթե «Շախտյոր»-ը խաղա այնպես, ինչպես կարողանում է, ապա մյունխենցիները շատ խնդիրներ կունենան»,- ասել է Մխիթարյանը: «Շախտյոր»-ը հիանալի առանձնահատկություն ունի. նրանք չեն սիրում լինել երկրորդը: Հուսով եմ` տղաները ցւոյց կտան իրենց խաղը: Վստահ եմ, որ «Շախտյոր»-ը չի հարմարվի «Բավարիա»-ին»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում դոնեցկյան ակումբի պաշտոնական կայքը:
Totalfootball.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |