00:01 ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԼԻՆԵՐ ՈՒԺԵՐՍ ՓՈՐՁԵԼ ԱՅԼ ԵՐԿՐՈՒՄ. ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐ | |
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը ապագան չի գուշակում: «2008-ին մեկ այլ թոփ-ակումբի համար ես կարող էի լքել «Բավարիան», բայց խոսեցի ղեկավարության հետ և մնալու որոշում կայացրեցի: Ակումբի հետ պայմանագիրս ուժի մեջ է մինչ 2016 թվականը և ես կուզենայի կատարել բոլոր պարտավորություններս: Այլ բան է, որ չարժե գուշակել ապագան: Անկասկած, ինձ համար հետաքրքիր կլիներ ուժերս փորձել նաև արտերկրում»,- ասել է 28-ամյա կիսապաշտպանը: Աղբյուր` Sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |