10:39 ՀԱՅՆԿԵՍ."ԱՌԱՆՑ ԻՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԶԱՄՄԵՐԸ ՉԷՐ ՀԱՅՏՆՎԻ ԲԱՎԱՐԻԱՅՈՒՄ" | |
"Բավարիայի" գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը թիմի վերջին մարզումից հետո տված մամուլի ասուլիսի ժամանակ զայրացած հայտարարել է, որ եթե նրա համաձայնությունը չլիներ, ապա Մաթիաս Զամմերը թիմի սպորտային տնօրենի պաշտանում չէր նշանակվի: Նման հայտարարությունների պատճառ է հանդիսացել, այն խոսակցությունները, ըստ որի Հայնկեսի փոխարեն որոշումներ է կայացնում Զամմերը: Գերմանացի մասնագետը այնքան զայրացած է եղել, որ իրեն թույլ է տվել մի քանի անվայել արտահայտություն անել, որոնք դեռևս սովորել էր իսպանական ակումբներում աշխատելու տարիներին: "Դուք միշտ հարցնում եք Զամմերի մասին: Ես ժամանակին աշխատել եմ իսպանական ակումբների նախագահների հետ: Դուք գիտեք,թե դա ինչ է նշանակում(այստեղ հետևում է անվայել արտահայտույթուն): Նրանց հետ աշխատելիս պետք է ունենալ տղամարդկություն և վառ անհատականություն: Ինձ համար Զամմերի գալուց հետո ոչինչ չի փոխվել: "Բավարիայում" Զամմերի հայտնվելը հնարավոր եղավ, այն բանից հետո,երբ ես տվեցի իմ համաձայնությունը: Առանց իմ համաձայնության դա հնարավոր չէր լինի",-հայտարարել է Հայնկեսը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |