01:41 ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԴԵՌ ՉԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ. ՀԱՅՆԿԵՍ | |
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը չի շտապում ընդունել, որ Բունդեսլիգայում հաղթողի հարցը գործնականում վճռված է: ««Ֆորտունայի» հետ խաղը ցույց տվեց, որ մենք չունենք մրցակիցներ, ովքեր «Բավարիայի» հետ խաղերին ներկայանում են պարտվողի հոգեբանությամբ: Քանի դեռ մենք թվաբանորեն չենք ապահովել ոսկե մեդալները, շնորհավորանքներ չենք ընդունում», – Հայնկեսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: Նշենք, որ այսօր կայացած խաղում մյունխենցիները 3:2 հաշվով դժվար հաղթանակ են տոնել «Ֆորտունայի» նկատմամբ: Sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |