13:27 ՀԻՑՖԵԼԴ."ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐԻՆ ԱՆՀՆԱՐ Է ՍՓՈՓԵԼ" | |
Բավարիայի նախկին և Շվեյցարիայի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Օտմար Հիցֆելդը գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՉԼ եզրափակիչ խաղից հետո զրուցել է Ուլի Հյոնեսի հետ: "Դա շատ լավ շանս էր և Բավարիայի հաղթանակը կլիներ ավելի արժանի և օրինաչափ: Խաղից հետո ես զանգահարեցի Ուլի Հյոնեսին և զրուցեցի նրա հետ: Նա շատ խորը հիասթափություն է ապրում, բայց որպես լիդեր կգտնի նոր ուժեր և որոշումներ: Ինչ վերաբերվում է Շվայնշտայգերին, ապա ես նրա հետ չեմ զրուցել, քանի որ ներկա դրությամբ նրան անհնար է սփոփել",-հայտարարել է Հիցֆելդը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |