18:59 ՀԻՇՈՒՄ ԵՄ ԿԱՆԻՍԱՐԵՍԻ ԼԱՑԸ. ՕԼԻՎԵՐ ԿԱՀՆ | |
Գերմանացի լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանը, ով «Բավարիայի» հետ հաղթել է 2000/01 մրցաշրջանի Չեմպիոնների լիգան, նշել է, որ այդ տարին վերջին հնարավորությունն էր իր թիմի համար՝ եվրոպական ակումբային գլխավոր տիտղոսը նվաճելու առումով: -Այդ ժամանակ թիմի վրա մեծ ճնշում էր գործադրվում: Մեր առաջատար ֆուտբոլիստները՝ Շտեֆան Էֆենբերգը, Ջովանի Էլբերը և Բիշենտե Լիզարազյուն իրենց կարիերան ավարտելու շեմին էին: Նրանց սերնդի համար դա վերջին հնարավորությունն էր,-Կանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը,-Սակայն մենք հանդիպում էինք «Վալենսիային», որը մեկ տարի առաջ պարտվել էր Չեմպիոնների լիգայի եզրափակչում, և նրանց համար նույնպես դա տիտղոս նվաճելու վերջին հնարավորությունն էր: Ես հիշում եմ, թե ինչպես «Վալենսիայի» դարպասապահ Կանիսարեսը տասնմեկ մետրանոց հարվածաշարից հետո պառկեց դարպասային գծի վրա և սկսեց արտասվել: Ես նրան ցավակցում էի, քանի որ նույնը վերապրել էի 1999 թվականին: Այն զգացումը, որը վերապրում ես տիտղոս նվաճելու ժամանակ, բաց թողած կամ ետ մղած 11 մետրանոցից հետո՝ մնում է հիշողության մեջ հավերժ: Բնականաբար, տոնախմբությունը նույնպես հաճելի է, բայց դա այն չէ, ինչը քեզ հետ է մնում ամբողջ կյանքի ընթացքում։ Armsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |