14:57 ԳՎԱՐԴԻՈԼԱՅԻ ՕՐՈՔ ԲԱՎԱՐԻԱՆ ԲԱՑ ԿԼԻՆԻ ԵՐԿՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ | |
Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարել է, որ թիմի երկրպագուները Պեպ Գվարդիոլայի օրոք կարող են այցելել մարզումներին և հետևել ֆուտբոլիստների գործողություններին: Իսպանացի մասնագետը հայտնի է նրանով, որ մարզումները սովորաբար անցկացնում է փակ դռների հետևում: «Մեր երկրպագուները կարող են չանհանգստանալ: Մենք չենք պատրաստվում փակվել և հեռանալ բոլորից: «Բավարիայում» ավանդույթ կա, և երկրպագուները կարող են տեսնել և հետևել իրենց սիրելի թիմի խաղացողներին` այցելելով մարզումներին: Դա չի փոխվի», – Հյոնեսի խոսքերը մեջբերում է Kicker-ը: Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Բավարիան» կգլխավոր հաջորդ մրցաշրջանից: sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |