| 13:19 Հումելս:Բարկացած եմ Գյոտցեի վրա՝ Բավարիա տեղափոխվելու համար | |
| Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումելսը իր տարակուսանքն է հայտնել այն կապակցությամբ, թե ինչպես կարող էր իր խաղընկեր Մարիո Գյոտցեն որոշել հեռանալ իրենց թիմից ու միանալ Մյունխենի «Բավարիային», հայտնում են գերմանական լրատվամիջոցները։ Գերմանիայի հավաքականի խաղացողը չպատճառաբանված է համարում իր նախկին թիմակցի՝ այդ քայլը։ «Յուրաքանչյուր ոք կարող է տեսնել, թե որքան լավն է մեր թիմը։ Չեմ կարծում, որ, գնալով նման քայլի, հնարավոր էր առաջնորդվել մարզական նկատառումներով։ Ակնհայտ է, թե ինչպես է առաջադիմում «Բորուսիան»։ Ահա, թե ինչու է նրա՝ «Բավարիա» տեղափոխությունն այդքան զայրացնում ինձ»,-նշել է Հումելսը։   Armsport.am | |
|  | |
| Մեկնաբանություններ: 0 | |
