11:51 ՀՈՒՍՈՎ ԵՄ` ԿԽԱՂԱՄ ԿԱՅԶԵՐՍԼԱՈՒՏԵՌՆԻ ԴԵՄ. ՌԻԲԵՐԻ | |
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հույս է հայտնել, որ Գերմանիայի գավաթի շրջանակներում «Կայզերսլաուտերնի» հետ խաղում իրեն կհաջողվի խաղադաշտ դուրս գալ: «Ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Տեսնենք, թե ինչպես կզգամ ինձ վերջին մարզումից հետո: Մեծ հույսեր ունեմ, որ կկարողանամ խաղալ «Կայզերսլաուտերնի» դեմ»,-Ռիբերիի խոսքերն է մեջբերում Bild-ը: Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը մկանային վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի` «Լիլի» հետ արտագնա հանդիպմանը և ստիպված էր ընդմիջմանը փոխարինվել: Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |