10:08 ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ ԳԼԽԱՎՈՐԵԼ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ. ԿՐՈՍ | |
«Բավարիայի» կիսապաշտպան Թոնի Կրոսը կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Լիլի» հետ (1:0) հանդիպումից ստացած իր տպավորություններով: «Կարող ենք գոհ լինել մեր խաղից, չնայած ինչ-որ մեկին դա կարող է տարօրինակ թվալ: Իհարկե, մենք կարող ենք ավելի լավ գործել, սակայն ԲԱՏԷ-ից կրած պարտությունից հետո մեզ հաղթանակ էր անհրաժեշտ: Այսօր մենք պայքարում էինք, սակայն «Լիլն» էլ էր լավ դիտվում: Կարծում եմ՝ արժանի էինք հաղթանակի: Մրցակիցը գրագետ էր խաղում պայտպանությունում, սակայն մեզ հաջողվեց տիրել գնդակին, գոլ խփել և հաղթել: Այժմ պետք է «Լիլին» հաղթենք սեփական հարկի տակ: Մենք հաղթել ենք արտագնա խաղում, իսկ այժմ երկու հանդիպում ենք անցկացնելու «Ալյանս Արենա» մարզադաշտում, որոնցից հետո հույս ունենք գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ամեն դեպքում, երկու շաբաթ անց մեզ համար հեշտ չի լինելու», – Կրոսի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Նշենք, որ «Բավարիայի» հետ նույն խմբում են հանդես գալիս նաև «Վալենսիան», «Լիլը» և ԲԱՏԷ-ն: Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |