01:03 Հյոնես. 100%-ով ճիշտ էինք` հրավիրելով Գվարդիոլային | |
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը շարունակում է պնդել, որ ակումբը ճիշտ է վարվել' գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելով Պեպ Գվարդիոլային: -Յուպ Հայնկեսը շարունակում է կարծել, որ կարիերան ավարտելու իր որոշումը ճիշտ էր: Այնպես որ, Պեպ Գվարդիոլային հրավիրելու մեր որոշումն արդարացված է 100%-ով: Եվրոպայի Սուպերգավաթի խաղում մենք տեսանք, որ թիմն ընդունակ է արդյունք ցույց տալու նրա գլխավորությամբ: Կարծում եմ' սա դեռ ամենը չէ, քանի որ մենք նրա հետ հաճելի պահեր դեռ ունենալու ենք: Կատարելագործվելը գլխավոր նպատակն է: Եվրոպական մյուս ակումբներից երկար ժամանակ բարձր լինելն ավելի դժվար է: Այնպես որ, Գվարդիոլայի առջև լուրջ խնդիրներ են դրված,- ասել է Հյոնեսը: Allsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |