13:04 ՀՅՈՆԵՍ."ՀԱՅՆԿԵՍԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՂՆԵՐԸ ԽՈԶԵՐ ԵՆ" | |
Բավարիայի նախագահ Ուլի Հյոնեսը պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի հասցեին ուղղված քննադատություններին: Նշեմք, որ Գերմանիայում ֆուտբոլային հասարակության որոշ ներկայացուցիչներ ենթադրում են, որ Հայնկեսի տարիքը այն չէ, որպեսզի գլխավորի նման ակումբ: Հյոնեսը կտրականապես համաձայն չէ նման կարծքիքի հետ: "Հայնկեսի տարիքի վերաբերյալ քննարկումները համարում եմ խոզություն: ֆուտբոլում գոյություն ունի միայն մեկ արգումենտ` լավ կամ վատ: Այդ պատճառով ես պահանջում եմ հարգանքով վերաբերվել Հայնկեսին: Նա կշարունակի աշխատել թիմի հետ: Հայնկեսը շատ հարգալից և նվիրված մարզիչ է, ով իր պարտականությունները կատարում է հարյուր տոկոսով: Մենք բոլորս էլ կարծում ենք, որ նա իր գործը լավ է կատարում',-հայտարարել է Հյոնեսը:
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |