15:33 ՀՅՈՆԵՍ."ՕՍԱՍՈՒՆԱՆ ՄԵԶԱՆԻՑ ԳՈՒՄԱՐ ՉԻ ՍՏԱՆԱ" | |
Բավարիայի նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարել է, որ Մյունխենում թիմի նորեկ Մարտինեսի համար ոչ-ոք մտադիր չէ "Օսասունային" գումար վճարել: "Օսասունան ըստ ՖԻՖԱ-ի օրենքի փորձում է մեզանից գումար ստանալ, քանի որ նրանք են վերապատրաստել ֆուտբոլիստին, բայց ես չեմ հասկանում, ինչ կապ ունի Բավարիան",-ասել է Հյոնեսը: Ինչպես հայտնում է իսպանական մամուլը, այսօր Օսասունայի ղեկավարությունը հայտարարել է, որ Բավարիայից Մարտինեսի տեղափոխության համար պահանջում է գումարային փոխհատուցում: Իսպանական ակումբի ղեկավարները ցանկանում են այդ գումարը ստանալ ՖԻՖԱ-ի օրենքի հիման վրա, ըստ որի ֆուտբոլիստին վերապատրաստած և վաճառած ակումբը`նրան հետագայում հաջորդաբար վաճառած մյուս ակումբներից ստանում է որոշակի գումար: Ճիշտ է Օսասունայի պահանջները բավարարելու շանսերը շատ քիչ են, բայց իսպանական ակումբը հենց այնպես չի ցանկանում հանձնվել: Հիշեցնենք, որ դեռահաս տարիքում Մարտինեսը հայտնվել էր "Օսասունայում", որտեղ մի քանի տարի անցկացնելուց հետո ` 2006 թվականին 6 մլն եվրոյով տեղափոխվել էր Ատլետիկ Բիլբաո, որտեղից էլ ,այս ամռան 40 մլն եվրոյով տեղափոխվեց Բավարիա: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |