13:57 ՀՅՈՆԵՍԸ ՉԻ ԹԱՔՑՐԵԼ ԻՐ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԸ | |
Մյունխենի Բավարիայի նախագահ Ուլի Հյոնեսը չի թաքցրել իր ուրախության հույզերը՝ Գերմանիայի առաջնության արծաթե սկուտեղին տիրանալու կապակցությամբ: "Մենք հիանալի մրցաշրջան անցկացրեցինք։ Չեմ կարող վերհիշել նմանատիպ մեկ այլ խաղաշրջան մեր ակումբի պատմության մեջ։ Սրանում մեծ է մեր մարզչի ավանդը, բայց ֆուտբոլիստներին ևս պետք է մեծ շնորհակալություն հայտնել. նրանք թույլ չտվեցին իրենց թուլանալ, դրսևորելով հետևողականություն իրենց աշխատանքում",-հայտարարել է Հյոնեսը։ | |
|
Մեկնաբանություններ: 0 | |