22:34 Հյունեսն արձագանքել է Զամերի` Գվարդիոլայի հասցեին քննադատությանը | |
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը կարծում է, որ ակումբի մարզական տնօրեն Մաթիաս Զամերի' թիմի հասցեին վերջերս արված քննադատությունը կարող է միայն վնաս հասցնել ֆուտբոլիստներին: Հիշեցնենք' Զամերին դուր չէր եկել Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ թիմի, իր բնորոշմամբ' ձանձրալի խաղը, ինչպես նաև ֆուտբոլիստների վերաբերմունքը հանդիպման նկատմամբ: -Եթե պարբերաբար քննադատում ես թիմին, ապա այն սկսում է պակաս արդյունավետ գործել: Հատկապես «Հանովերի» նկատմամբ հաղթանակից հետո դա անելն իմաստ չունի,- ասել է Հյոնեսը: Հիշեցնենք' մյունխենյան ակումբը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում վաստակած 13 միավորով առայժմ ընթանում է երկրորդ տեղում' երկու միավորով զիջելով Դորտմունդի «Բորուսսիային»: Allsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |