14:26 ՀՅՈՒՊԻԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԲԱՅԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ | |
Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Սամի Հյուպիյան Գերմանիայի առաջատար Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպումից առաջ հարզազրույց է տվել Բունդեսլիգայի պաշտոնական կայքին: «Անհավանական բարդ մրցավեճ է լինելու մեզ համար, սակայն վստահ ոչինչ պնդել հնարավոր չէ: Ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել»,-հայտարարել է մասնագետը: «Հնարավոր է, նույնիսկ 4:0 հաշվով հաղթանակ հակառակորդի 50 հազար երկրպագուների առջև, ինչը Լևերկուզենի թիմն արեց «Էրնստ-Հապելում» Եվրոպա լիգայի շրջանակներում «Ռապիդի» հետ հանդիպմանը: Ինձ դուր եկավ, որ թիմը կանգ չառավ ու խաղաց ողջ 90 րոպեների ընթացքում: Կարծում եմ, որ վերջին հաղթանակը մեծ վստահություն է հաղորդել սեփական ուժերի նկատմամբ: Մենք տեսանք, որ շատ գոլեր կարող ենք խփել»: Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |