20:11 Ի ԴԵՄՍ ԲԱՎԱՐԻԱՅԻ՝ ԲԱՐՍԱՅԻՆ ԲԱԺԻՆ ԸՆԿԱՎ ԱՄԵՆԱԲԱՐԴ ՄՐՑԱԿԻՑԸ. ԱՆՏԻՉ | |
«Ատլետիկոյի», «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռադոմիր Անտիչը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կատալոնացիներին բաժին է ընկել ամենաբարդ մրցակիցը. տեղեկացնում է իսպանական մամուլը: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Տիտո Վիլանովայի թիմը ստիպված կլինի ուժերը չափել «Բավարիայի» հետ, իսկ «Ռեալը» կփորձի հաղթել Դորտմունդի «Բորուսիային»: «Ամենաբարդ մրցակիցը բաժին ընկավ «Բարսելոնային», չմոռանանք նաև «կապտանռնագույնների» կորուստների մասին: Կարլես Պույոլը միայն ավագ չէ, նրանից շատ բան է կախված թիմի խաղում: Մասկերանոն նույնպես շատ կարևոր է «Բարսայի» համար»,-նշել է Անտիչը:
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |