10:42 ԻՆՁ ՀԱՄԱՐ ՊԱՏԻՎ Է ԱՇԽԱՏԵԼ ՀԱՅՆԿԵՍԻ ՀԵՏ. ԶԱՄՄԵՐ | |
«Բավարիայի» մարզական տնօրեն Մատիաս Զամերը իր գոհունակությունն է արտահայտել թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնսկեսի կատարած աշխատանքով: «Այն, որ «Բավարիան» գտել է իր խաղը, Հայնկեսի քրտնաջան աշխատանքի շնորհիվ է: Նա շատ հասարակ է ֆուտբոլիստների հետ շփման մեջ: Միշտ գիտի, թե ինչ է ուզում թիմից: Ինձ համար պատիվ է աշխատել «Բավարիայում» նման մասնագետի հետ», – Զամերի խոսքերն է փոխանցում Goal.com-ը: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ գերմանական մամուլում տարածվեցին լուրեր, որ Զամերի և Հայնկեսի միջև գոյություն է ունեցել կոնֆլիկտ, որը հարթվել է ակումբի ղեկավարության միջամտությունից հետո։ Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |