11:51 ՋՈՆՍԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐԻՆ | |
Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի` Շալկե - Բավարիա խաղից հետո գելզենկիրխենյան ակումբի կիսապաշտպան Ջերմեյն Ջոնսը քննադատել է Շվայնշտայգերին: "Բաստիանը հանդիպումից հետո հրաժարվեց սեղմել իմ ձեռքը: Նրա արարքը ինձ չի վշտացրել, բայց դրանից մի հարց է ծագում. արդյոք նրա պահվածքը հարիր է մեծն ֆուտբոլիստի կարգավիճակին",-Ջոնսի խոսքերը մեջբերում է Sport Bild-ը: Այդ առթիվ Tz-online-ը կարծում է, որ Շվայնշտայգերի նման պահվածքի պատճառ է հանդիսացել մրցաշրջանի սկզբում Ջոնսի հնչեցրած հայտարարությունները: Նշենք, որ Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հեգնանքով էր խոսել ընթացիկ մրցաշրջանում բավարիայի շանսերի մասին: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |