12:36 ԿԱՀՆԸ."ՇՎԱՅՆԻՆ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՍԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ ԴՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ՍՏԱՆԱ" | |
Բավարիայի նախկին դարպասպահ Օլիվեր Կահնը գերմանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նաև խոսել է թիմի առաջատար կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի մասին: "Շվայնշտայգերը շատ դժվար ապրումներ է ունեցել: Ես ի նկատի ունեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Չելսիից կրած պարտությունը: Բայց իմ ժամանակով ես էլ եմ շատ դժվար ապրումներ ունեցել և նույնպես պարտվել եմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, ընդ որում վերջին վայրկյաններին: Շվայնշտայգերը իր կարիերայում շատ բան է տեսել և պետք է ձգտի բացասական փորձից դրական էներգիա ստանալ: Իհարկե դա շատ դժվար է, բայց այն մարդը, ով կարողանում է կատարել դա` ստանում է դիվիդենտներ",-ասել է Կահնը: Աղբյուր` Footballexpress.am
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |