12:15 ԿԱՐԾԵՑԻ,ԹԵ ԼՈՒԻՍ ԳՈՒՍՏԱՎՈՆ ԿԱՏԱԿՈՒՄ Է. ԴԱՆՏԵ | |
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դանթեն հաճելիորեն զարմացել է՝ իմանալով, որ հրավիրվել է Բրազիլիայի հավաքական՝ Անգլիայի հետ ընկերական հանդիպմանը մասնակցելու: Նշենք, որ 29-ամյա Դանթեն երբեք հանդես չի եկել իր հայրենիքի ազգային հավաքականի կազմում, այդ պատճառով սա անհավատալի նորություն էր նրա համար: «Այն մասին, որ ազգային հավաքական եմ հրավիրվել, իմացել եմ երեքշաբթի օրվա մարզման ժամանակ: Նորությունը ինձ հայտնեց Լուիս Գուստավոն: Սկզբում կարծում էի, որ նա կատակում է: Բայց հետո երբ տեսա, որ 50 բաց թողնված զանգ ունեմ, ամեն ինչ պարզ դարձավ: Իհարկե, Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Աշխարհի առաջնության ժամանակ հանդես գալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է: Բայց դեռ շուտ է երկնքում սավառնելը: Պետք է շատ աշխատել և առավելագույնս դրսևորվել Անգլիայի հետ հանդիպման ժամանակ», – ասել է Դանթեն TZ-ին տված հարցազրույցի ժամանակ: Sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |