23:44 ԿԼՈՊԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԲԱՎԱՐԻԱՅԻՆ | |
Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննադատել է Բավարիայի տրանսֆերային քաղաքականությունը: "Բավարիան» ցանկանում է հաջողակ ակումբ լինել մոտ 10 տարի, ինչպես՝ Բարսելոնան էր: Դա հնարավոր է, եթե գումարներ ունեք, որոնք ավելացնում են ձեր հնարավորությունները, բայց դրանք 100 տոկոսանոց երաշխիք չեն ապահովում: Մենք սուպերմարկետ չենք, բայց նրանք ցանկանում են ձեռք բերել մեր ֆուտբոլիստներին, որովհետև գիտեն, որ ի վիճակի չենք նրանց այդքան շատ գումարներ վճարել: Եթե դա այն է՝ ինչ ցանկանում է Բավարիան, ապա… Կարծես՝ սա ֆիլմ է Ջեյմս Բոնդի մասին, մի բացառությամբ միայն, որ մյունխենցիները ոճրագործի դերում են հանդես գալիս",- ասել է Կլոպը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |