16:02 Կոկորդիլոսը կծել է Արյեն Ռոբենի ձեռքը. տեսանյութ | |
Այս օրերին «Բավարիա»-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Քաթարում: Մյունխենյան թիմի մարզումներից մեկի ժամանակ անսովոր միջադեպ է տեղի ունեցել: Խաղադաշտի հարևանությամբ գտնվող լողավազանի մեջ անհայտ պատճառներով հայտնված կոկորդիլոսը հարձակվել է կիսապաշտպան Արյեն Ռոբենի վրա, երբ վերջինս փորձել է գնդակը դուրս բերել լողավազանից: Գիշատիչի հարձակումից հետո տուժել է հոլանդացու ձեռքը: Գերմանական թիմի բուժանձնակազմը անմիջապես օգնության է հասել և վիրակապել է ֆուտբոլիստի ձեռքը, որից հետո վերջինս շարունակել է մարզումը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |