14:59 ԿՈՆՏԵ. ՍԱ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՎԱՐԻԱՆ Է | |
Թուրինի Յուվենտուսի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոստովանել է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում կայացած երկխաղյա դիմակայությունում Մյունխենի «Բավարիան» ավելի ուժեղ էր, քան իր թիմը: "Կիսաեզրափակիչ դուրս եկավ ավելի ուժեղ թիմը: Այս երկու հանդիպումներում Բավարիան ապացուցեց, որ գերազանցում է մեզ: Դա խաղակցված թիմ է, որը միշտ հասնում է մինչև մրցաշարերի վերջին փուլերը: Նրանց ֆուտբոլիստները ֆիզիկապես շատ ուժեղ են և խաղադաշտում աշխատում են ջանասիրաբար, դա անելով բավականին բարձր մակարդակով: Ինձ բնավ էլ անհեթեթություն չի թվում այն միտքը, որ սա Բավարիայի պատմության մեջ լավագույն թիմն է: ",- հայտարարել է Կոնտեն: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |