Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գիտակցում է, որ իր թիմին բարդ կլինի հաղթել Բավարիային Գերմանիայի ԳավԴաթի քառորդ եզրափակչում։
"Մենք չենք կարող հաղթել Բավարիային, եթե նույնիսկ խաղանք մեր հնարավորությունների 98 տոկոսով: Պետք է 100 տոկոսով օգտագործենք դրանք: Այդ դեպքում, ամեն ինչ հնարավոր է: Կասկած չկա, Բավարիան հաջողված մրցաշրջան է անցկացնում, բայց մինչև խաղը դեռ ոչինչ պարզ չէ",- ասել է Կլոպը: