Մյունխենի «Բավարիան», ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում նվազագույն հաշվով հաղթելով «Ֆրայբուրգին», 2 ռեկորդ սահմանեց Բունդեսլիգայում, հայտնում է Bild-ը:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 31 խաղերում Յուպ Հայնկեսի թիմը տարավ 27 հաղթանակը՝ թարմացնելով սեփական ռեկորդը: Բացի այդ, «Բավարիան» գերազանցեց Բունդեսլիգայի միավորների ռեկորդը: Նախորդ տարի Դորտմունդի «Բորուսիան» ռեկորդ էր սահմանել՝ Բունդեսլիգայում հավաքելով 81 միավոր: Առաջնության ավարտց 3 տուր առաջ մյունխենցիներն ունեն 84 միավոր եւ դեռ կարող են թարմացնել այս ռեկորդը:
Սա «Բավարիայի» 14 անընդմեջ հաղթանակն էր (10-րդը՝ արտագնա խաղում):
|