09:52 ԿՅՈՊԿԵ "ԳԵՐՄԱՆԻԱՆ Ի ԶՈՐՈՒ Է ԳՈԼ ԽՓԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԹԻՄԻ" | |
Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Անդրեաս Կյոպկեն խոսել է Գերմանիա -Իտալիա առաջիկա կիսաեզրափակիչ հանդիպման մասին, անդրադառձել է դարպասապահի խնդրին: " Ջանլուիջի Բուֆֆոնն աշխարհի ամենալավ դարպասապահներից մեկն է: Կիսաեզրափակիչներում հանդես են գալու ևս երկու հիանալի դարպասապահներ՝ Կասիլյասն ու Նոյերը: Բայց Գերմանիայի հավաքականում հանդես են գալիս աշխարհի լավագույն հարձակվողները, ովքեր կարող են գոլ խփել բոլոր հավաքականներին:" " Պատրաստվել հետխաղյա 11 մետրանոցներին՝ անմիտ է, քանի որ հնարավոր չէ մարզման ժամանակ վերարտադրել այն էմոցիաները, նյարդային վիճակն ու լարվածությունը, որը լինում է հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ: Մարզման ժամանակ ֆուտբոլիստը առանց լարվածության 11 մետրից գրավում է մրցակցի դարպասը",- ասել է Կյոպկեն: Աղբյուր - armsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |