16:06 ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՇԵՆՔ ԳԱՐԵՋՐՈՎ. ԼԱՀՄ | |
«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը «Բարսելոնայի» հետ հանդիպումից նշել է, որ ինքն ու իր խաղընկերները այս խաղին նախապատրաստվել էին ամենայն լրջությամբ: Հիշեցնենք' մյունխենցիները կատալոնական ակումբին պարտության մատնեցին ընդհանուր 7-0 հաշվով ու դուրս եկան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: -Ես վստահ եմ նրանում, որ մենք այսպիսի հաջողությունից հետո կարող ենք մեզ թույլ տալ այն նշել մի քանի բաժակ գարեջրով: Գլխավորն այն է, որ մեզանից ոչ ոք առաջին խաղի ազդեցության տակ չէր մնացել, ինչի շնորհիվ էլ կարողացանք հաղթել նաև «Կամպ Նոում»: Ես միշտ ասել եմ, որ եթե մենք հավաքվենք ու հանդես գանք որպես թիմ, ապա կարող ենք շատ բաների հասնել,- ասել է Լամը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |