02:31 Լահմ. Եվրոպայում վախենում են գերմանական ակումբներից | |
«Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը Բունդեսլիգայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է Գերմանիայի առաջնության նկատմամբ վերջին տարիներին աճող հետաքրքրության մասին: -Մեր ակումբներից Եվրոպայում վախենում են: Համոզված եմ, որ ոչ ոք չի ցանկանում' մենք իրենց մրցակիցը լինենք: Իսկ այդ ամենը միայն այն պատճառով, որ Բունդեսլիգան ուժ է: Մեր լիգան այժմ ուժեղ է, ինչպես երբեք: Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղում էին երկու գերմանական ակումբներ, ինչը նշանակալից իրադարձություն էր: Իհարկե, կան նաև այլ թոփ-առաջնություններ, բայց Բունդեսլիգան հաստատապես դրանց թվում է,-ասել է Լամը: Allsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |