21:17 ԼԱՀՄ. ԵՍ ԵՎ ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐԸ ՀԻԱՆԱԼԻ ԵՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ | |
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը հայտարարել է, որ հիանալի փոխըմբռնում ունի թիմի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտթայգերի հետ: Ավելորդ չէ ընդգծել, որ ժամանակին ԶԼՄ-ները մեկ անգամ չեն գրել այն մասին, որ դա այդպես չէ: «Ես եւ Բաստին միասին հանդես ենք եկել «Բավարիայի» տարբեր պատանեկան թիմերում: նախկինում լրատվամիջոցներն այնպես էին ներկայացնում այդ ամենը, որ մարդկանց մոտ տպավորություն էր ստեղծվում, որ մենք իրար տանել չենք կարողանում: Բայց դա բոլորովին էլ չի համապատասխանում ճշմարտությանը: Մենք իրոք շատ լավ ենք հասկանում միմյանց», – ասել է Լամը: Football365.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |