11:04 ԼԱՀՄԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԿԱՐԻԵՐԱՆ ԱՎԱՐՏԵԼ ԲԱՎԱՐԻԱՅՈՒՄ | |
Բավարիայի պաշտպան Ֆիլիպ Լահմը հայտարարել է, որ իր կարիերան ցանկանում է ավարտել Բավարիայում: Հիշեցնենք, որ Լահմը Բավարիայում է 12 տարեկան հասակից: 1995 թվականի ի վեր նա մեկ անգամ է հեռացել Մյունխենից, ընդ որում վարձավճարի հիմունքներով: 2003 - 2005 թթ Լահմ է հանդես է եկել Շտուտգարտի կազմում: 2005 թ նա վերադարձավ Բավարիա և այժմ երազում է իր կարիերան ավարտել հենց Մյունխենում: "Բավարիայում կա այն ամենը ինչ անհրաժեշտ է: Ես արդեն երկու անգամ երկարաձգել եմ իմ պայմանագրի ժամկետը, իսկ այժմ ակումբի հետ համաձայնության ժամկետը նախատեսված է մինչև 2016 թվականը: Ես շատ-շատ երջանիկ եմ այստեղ և նույնիսկ մի մտածեք, թե ես ուզում եմ հեռանալ Բավարիայից",-ասել է Լահմը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |