18:33 ԲԱՎԱՐԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱՆ | |
"Բավարիայի" անցյալի հայտնի խաղացողներից Բիկսան Լիզարազյուն կոչ է արել մյունխենյան ակումբին կենտրոնանալ Բունդեսլիգայի ելություների վրա և միայն դրանից հետո մտածել Չեմպիոնների լիգայի մասին: "Գլխավոր նպատակը պետք է լինի Բունդեսլիգայի հաղթանակը: Դորտմունդի "Բորուսիան" երկու տարի անընդմեջ նվաճել տիտղոսը: Արդեն բավական է` ժամանակն է նրանց կանգնեցնել: "Բավարիան" պետք է վերջապես հաղթի "Բորուսիային" և միայն դրանից հետո արդեն մտածի Չեմպիոնների լիգայի մասին: Ֆրանսիացի ֆուտբոլիստը նաև հիշել է իր ելույթները "Բավարիայի" կազմում: "Ես ուրախությամբ ընդունեցի մյունխենցիների առաջարկը: Դա իմ կարիերայի լավագույն որոշումն էր: Հիանալի է լինել այդ ակումբի մասնիկը: Յոթ տարիները, որոնք անցկացերից "Բավարիայի" կազմում, դարձան իմ կարիերայի լավագույն տարիները",-հայտարարել է Լիզարազյուն: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |