13:03 10 ՀՈԳՈՎ ԴԺՎԱՐ Է ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՄԵՍՍԻԻՆ, ՀԻԳՈՒԱԻՆԻՆ ԵՎ ԴԻ ՄԱՐԻԱՅԻՆ | |
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է Արգենտինայից կրած իր թիմի պարտությունը: "Մենք վատ չխաղացինք առաջին 20-25 րոպեներին, սակայն կարմիր քարտը և ինքնագոլը տապալեցին մեզ: 10 հոգով շատ դժվար է կանգնեցնել Մեսսին, Հիգուաինին և դի Մարիային: 10 հոգով մնալուց հետո մենք մի պահ լավ էինք նայվում, սակայն Արգենտինան կարողացավ մեզ սեղմել: Ֆուտբոլիստները ներդրեցին իրենց ողջ ուժերը, բայց մենք թույլ տվեցինք մի շարք տակտիկական սխալներ, որոնք անդրադարձան պարտության տեսքով",-Լյովւի խոսքերը մեջբերում են գերմանական լրատվամիջոցները: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |