Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը Իսրայելի հետ ընկերական հանդիպումից առաջ հայտարարել է, որ իսրայելցիների դեմ պաշտպանության ձախ եզրում հանդես կգա Ֆիլիպ Լահմը:
«Եվրոպայի առաջնության ժամանակ կորոշեմ, թե որ թևում կխաղա Լահմը: Կարևոր չէ, թե «Բավարիայում» նա որ եզրում էր խաղում: Իմաստ չկա ինչ-որ մի ֆուտբոլիստին հրահանգել խաղալ Ռոնալդուի դեմ: Նրան դեմ պետք է գործեն երեք-չորս հոգի: Չեմ ցանկանում, որպեսզի ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ Ռոնալդուն մեն մենակ կմնա մեր խաղացողներից մեկի դեմ», – Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: