17:54 ԼՅՈՎ."ԻՍՊԱՆԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՖԱՎՈՐԻՏ" | |
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ Եվրո 2012-ի հաղթողի գլխավոր հավակնորդը շարունակում է մնալ Իսպանիայի հավաքականը: "Իսպանիայի հավաքականի կազմում ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Օրինակ Անդրես Ինիեստան, ով հանդիսանում է ֆուտբոլային մշակույթի վառ ներկայացուցիչ: Իսպանիան համարվում է Եվրո 2012-ի հաղթողի գլխավոր հավանկնորդը: Այս առաջնության ընթացքում Ես երկու անգամ արդեն դիտել եմ Իսպանիայի մասնակցությամբ հանդիպումներ: Իսպանացիները գերազանց թիմ ունեն: Նրանք նույն տառապանքն են զգում, ինչ-որ առաջնության մյուս ֆավորիտները: Հարցը նրանում է, որ բոլոր թիմերը նրանց դեմ հանդես են գալիս խորը պաշտպանությունից, որը հաղթահարելը բավականին բարդ է: Այդուհանդերձ նման մարտավարությամբ գործող թիմերի համար բավականին դժվար է սեփական դարպասից հեռու պահել իսպանացիների կազմակերպած գրոհները", - նշել է Յոահիմ Լյովը: Աղբյուր`24online.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |