12:49 ԼՅՈՎ."ԿԱԶՄԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆՔ" | |
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը Հոլանդիայի հետ խաղից առաջ հայտարարել է, որ Բունդեսթիմը կազմի հետ ոչ մի խնդիր չունի: "Մենք ոչ մի խնդիր չունենք կազմի հետ կապված: Ուրախ եմ, որ Պորտուգալիայի հետ խաղից հետո ոչ մի զգալի վնասվածքներ չունենք: Բոլորը գտնվում են լավ մարզավիճակում, իսկ Միրոսլավ Կլոզեն արդեն ապաքինվել է: Հիանալի է, որ իմ տրամադրության տակ ունեմ նման երկու ֆուտբոլիստներ` ինչպիսիք են Կլոզեն և Գոմեսը: Մեր և հոլանդացիների խաղաոճերը բացարձակ թափանցիկ են: Հոլանդիան և Գերմանիան համարվում են համաշխարհային մակարդակի հավաքականներ: Հոլանդացիները պայքար են մղում մրցաշարից դուրս չմնալու համար: Համոզված եմ, որ նրանք այնպես չեն խաղա ինչպես խաղացին դանիացիների դեմ: Մրցակցի հուսահատ իրավիճակը ոչ մի կերպ չի ազդի մեր խաղի վրա",-Լյովի խոսքերը մեջբերում է DFB.de-ն: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |