21:57 ԼՅՈՎ."ԿԼՈԶԵՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԽԱՂԱԼ 60-70 ՐՈՊԵ" | |
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը բավարարված է վնասվածք ստացած հարձակվող Միրոսլավ Քլոզեի վերականգնման տեմպերից: «Լացիոյի» հարձակվողը ազդրի վնասվածքի պատճառով շարքից դուրս էր մնացել դեռևս մարտ ամսին և միայն վերջերս է վերսկսել մարզումները: «Մի քանի շաբաթ առաջ շատ էի ցավում, որ Քլոզեն վնասվածք է ստացել: Սակայն այժմ, գնահատելով նրա վիճակը, լավատես եմ Եվրոպայի առաջնությանը Քլոզեի մասնակցության հնարավորության վերաբերյալ: Նա կարողացել է բավականին կարճ ժամկետում վերականգնվել: Նա մի քանի օր բաց է թողել մեջքի վնասվածքի պատճառով, սակայն այժմ Քլոզեն կրկին մարզվում է: Միրոն շատ լավ տպավորություն է թողում, սակայն առաջիկա երկու շաբաթն որոշիչ կլինեն: Այժմ նա պատրաստ է խաղալ 60-70 րոպե, բայց նա մեզ պետք է ամբողջ խաղի համար», – բուդեսթիմի գլխավոր մարզչի խոսքերը մեջբերում է The Associated Press-ը Sportarmenia.am
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |