15:43 ԼՅՈՎ."ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ԻՏԱԼԻԱՅԻ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ" | |
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը Եվրո 2012-ի կիսաեզրափակիչ փուլի Գերմանիա-Իտալիա խաղից առաջ տված մամուլի ասուլիսի ժամանակ իր կարծքին է հայտնել Իտալիայի ազգային հավաքականի վերաբերյալ: "Իտալիայի հավաքականը 2010 թվականի համեմատ շատ է փոխվել: Մենք դիտել ենք նրանց խաղը, իսկ նախորդ տարի Դորտմունդում ընկերական խաղ ենք ացկացրել նրանց հետ, որը ավարտվել է `1:1 հաշվով: Իտալիայի հավաքականը հիանալի որակներ ունի,սակայն մենք գիտենք նրանց թույլ կողմերը: Ընթացիկ առաջնությունում իտալացիները շատ լավ են հանդես գալիս: Ամենագլխավորը, որպեսզի մենք խաղանք մեր ֆուտբոլը և թելադրենք մրցակցին մեր կամքը: Եթե ուշադիր գործենք պաշտպանությունում , ապա կարող ենք համոզված լինել վերջնական արդյունքի վրա:
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |