14:12 ԼՅՈՎ " ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄՐՑԵԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԹԻՄԻ ԴԵՄ " | |
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը չի բացառել իր հեռանալը թիմից 2014 թ աշխարհի առաջնությունից հետո: " Երբեմն փոփոխությունն անհրաժեշտ է: Ժամանակը կգա, երբ պետք կլինի փոփոխություններ կատարել: Ի վերջո, ժամանակը կգա, երբ անհրաժեշտ կլինեն նոր գաղափարներ, երբ կհասկանամ, որ կատարել եմ այն ինչ կարողացել եմ: Ես չգիտեմ, երբ այն տեղի է կունենա, բայց ես վստահ եմ, որ ճիշտ ժամանակին կարող եմ զգալ դա: Բայց նախքան այդ ուզում եմ հասնել լավ արդյունքի:Եվրո-ից հետո մեր նպատակն է Աշխարհի գավաթը, որը տեղի կունենա Բրազիլիայում 2014 թ: ", - նշել է Լյովը: Այն հարցին թե , որ թիմն է ուժեղ Գերմանիայից Լյովը նշել է`" 2010 թ - ից մեր թիմը կարող է պայքարել ցանկացած մրցակցի հետ: Օրինակ նախլինում մենք խաղով զիճում էինք Նիդեռլանդներին, չնայած այն հանգամանքին, որ եղել են նաեւ հաղթանակներ: Սակայն վերջին խաղում տեսանք ամբողջովին այլ պատկեր: Եվ դա լցնում է ինձ հպարտությամբ: " . Իսկ այն հարից թե ինչ կարծիք ունի հավաքականի մարզիչը Մորինյոյի այն կարծիքի վերաբերյալ, թե եզրափակիչում կրկին կխաղան գերմանացիներն ու իսպանացիները. Լյովը նշել է: " Իսկապես նա այդպես է՞ կարծում: Բայց երկու թիմերն էլ միայն երկու խաղ են անցկացրել: Ես կարծում եմ, որ դեռ վաղ է խոսել դրա մասին: Բայց ես տեսա իսպանացիների խաղը ընդդեմ Իռլանդիայի, եւ նրանք ցույց տվեցին հիանալի ֆուտբոլ: " Կցորդներ: Նկարներ 1 | |
|
Մեկնաբանություններ: 0 | |