19:42 ԼՅՈՎ."ՍԽԱԼՆԵՐԸ ՈՒՂՂԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է ԵԿԵԼ" | |
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը արգենտինացիների հետ ընեկարական խաղից առաջ խոսել է թիմի ապագայի մասին: "Շատ քիչ ժամանակ է անցել Եվրո 2012-ից: Մենք դեռևս պետք է թիմի խաղի վերաբերյալ խորը վերլութծություն կատարենք: Մոտակա երկու շաբաթվա ընթացքում դրանով մենք ավելի ինտենսիվորեն կզբաղվենք: 2010 թվականի աշխարհի առաջնությունից հետո մենք ցանկանում էին ստեղծել թիմ, որը կկարողանար հավակնել Եվրոպայի առաջնության չեմպիոների տիտղոսին: Այդ պատճառով կիսաեզրափակիչում Իտալիայից կրած պարտություն շատ ցավալի էր: Այժմ մեր խնդիրը սխալների ուղղումն է: Դրա համար մենք ունենք երկու տարի",-Լյովի խոսքերը մեջբերում է ԳՖՄ-ի պաշտոնական կայքը: Լյովը նաև նշել է, որ երիտասարդ գերմանացի ֆուտբոլիստների համար Արգենտինայի հետ առաջիկա ընկերական հանդիպումը կհանդիսանա լուրջ քննություն: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |